Խոշոր հրդեհ՝ Երևանում. Նոր Արեշի մի քանի տներում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից. բնակիչների և հրշեջների շնորհիվ կանխվել է կրակի տարածումը հարևան տներ. տարածքները գազաֆիկացված չեն եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ մայիսի 11-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ 14-րդ փողոցի տներից մեկի տանիքից կրակ և ծուխ է նկատվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված փողոցի գրեթե 5 տան տանիքներում՝ ընդհանուր մոտ 600 քառակուսի մետր տարածքով։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ազատ Խաչատրյանն ու կրտսեր պարեկ Ալբերտ Հախվերդյանը։
Օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա» «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ի մասնագետները։ Տեղում պարզվել է, որ նշված տները գազաֆիկացված չեն, հետևաբար հրդեհը գազի հետ առնչություն չունի։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչները, և բնակիչների, իսկ հետո արդեն հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է կրակի տարածումն այլ տներ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում հերթապահություն են իրականացրել։
Հրդեհը մեկուսացվել է, ապա մարվել է։ Այրվել են տանիքներից մոտ 140 քմ հատված, մեկ տան երկրորդ հարկը և տանիքը՝ մոտ 40 քմ, մեկ տան երկրորդ հարկում՝ խոհանոցը և ջերմահարվել կից տան տանիքից մոտ 10 քմ հատված։
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։