22514 դիտում
11:15 21-04-2023
Երևանում պարեկները տաք հետքերով դեպքի վայրում բռնել ու վնասազերծել են տերմինալ թալանողներին․ 3-ն էլ Շիրակի մարզից են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները դեպքի վայրում բռնել են հանցագործություն կատարող անձանց։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 18-ին Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձինք Զաքյան փողոցի 10 հասցեում գործող տերմինալից փորձում են ինչ-որ բան հանել, և մինչ այդ հանցագործություն կատարող անձանցից մեկը նմանատիպ գործողություններ է կատարել տերմինալից հանելով գումար։
4-րդ գումարտակի պարեկները ժամը 03։40-ի սահմաններում մոտենում են նշված հասցե և այնտեղից հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալում և Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխում Շիրակի մարզի բնակիչներ 44-ամյա Մուշեղ Կ․-ին, 35-ամյա Աշոտ Գ․-ին և 22-ամյա Մենուա Ն․-ին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նրանք եղել են վերջինիս վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով։ Մենուա Ն․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ ընդհանուր՝ 18 սմ երկարության, շեղբինը՝ 8 սմ և 1255 հատ 10 ՌԴ ռուբլի մետաղադրամ, Մուշեղ Կ.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 392 հատ 10 ՌԴ ռուբլի մետաղադրամ, իսկ Աշոտ Գ.-ի անձնական խուզարկությամբ՝ 728 հատ 10 ՌԴ ռուբլի արժողությամբ մետաղադրամ:
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
48366 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը