211652_close_icon
views-count1993 դիտում article-date 11:47 21-06-2026

Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Chevrolet»-ը Ավան-Առինջում՝ «Այգի» ռեստորանի մոտ, տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ վարորդին առաջինը օգնության են հասել ռեստորանի աշխատակիցները․ օպերատիվ են գործել պարեկներն ու ՀԷՑ-ի աշխատակիցները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան Ավան-Առինջ թաղամասում՝ «Այգի» ռեստորանային համալիրի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե էլեկտրասյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն երեք բետոնե էլեկտրասյուներ տապալվել են՝ փակելով նաև ճանապարհի երթևեկելի գոտիները։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Գևորգյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սաշա Տիգրանյանն ու Արմենակ Գալստյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Գեղամա մասնաճյուղի աշխատակիցները՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Հակոբյանի գլխավորությամբ, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել տապալված սյուները նորերով փոխարինելու գործին։

Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են կազմվում։

Պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր