92818 դիտում
11:25 12-01-2019
Լոռու մարզի ոստիկանները հանցանքի վայրում փախուստի դիմելիս հետապնդել ու բռնել են Լոռու մարզի դատախազի տունը թալանողներին. կասկածյալ 4 գողերից մեկը ՀՀ ՊՆ ծառայող է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում երեկ՝ հունվարի 11-ին, ՀՀ քր. օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցվել է քրեական գործ։ Նշված քրգործի շրջանակում կան ձերբակալվածներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունվարի 11-ին, Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Վանաձոր քաղաքի Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Աղայան փողոցի 74/1 շենքի բնակարաններից մեկում գողություն է կատարվում։
Ոստիկանները հաշված րոպեների ընթացքում հասնում են նշված վայր, որտեղ նկատում են, որ 4 հոգի Mercedes մակնիշի 34 ՏZ 783 համարանիշի ավտոմեքենայի մեջ իրեր տեղադրեցին ու դիմում են փախուստի։
Ոստիկանները հետապնդում են Mercedes-ին և Նարեկացի փողոցի թիվ 15 հասցեի մոտ մեկ այլ օպերատիվ խմբի հետ համագործակցելով՝ կարողանում են կանխել Mercedes-ի հետագա փախուստը և նրանց բերման են ենթարկում Ոստիկանության Տարոնի բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվում է, որ նրանք են Վանաձոր քաղաքի Լանջային փողոցի բնակիչ՝ 24-ամյա Անդրանիկ Առաքելյանը, Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի բնակիչ՝ 28-ամյա Գևորգ Մանուկյանը, Վանաձոր քաղաքի Բաթումիի փողոցի բնակիչներ՝ 26-ամյա Սամվել Հասանյանը և 27-ամյա Արմեն Հարությունյանը։
Պարզվում է, որ ժամը 19։50-ի սահմաններում 47-ամյա Վարուժան Սաքանյանին պատկանող Աղայան փողոցի 74/1 շենքի 13 բնակարանի դռան փականը վնասված է։ Այդ մասին ոստիկանները տեղեկություն են ստանում և շտապ այցելում նշված հասցե ու մուտքի մոտ կանգնած տեսել են Ոստիկանության Տարոնի բաժնի իրենց գործընկերոջը, ում հետ ուսումնասիրել են բնակարանը և հայտնաբերել ննջասնյակի, հյուրասենյակի իրերը խառնած վիճակում։
Դեպքի վայր են ժամանել արդեն քննչական խումբը՝ քննիչ Մարգարյանի գլխավորությամբ։
Ոստիկաննրը բերման ենթարկված Ա. Առաքելյանի անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերել են գաղտնի փականով ծալովի դանակ, Գ. Մանուկյանի անձնական խուզարկությամբ՝ ծալովի դանակ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժածներից Վ. Սաքանյանն աշխատում է Լոռու մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ և նրա տանը վարձակալական հիմունքներով բնակվում է Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը։
Ձերբակալվածներից Ա. Հարությունյանն էլ աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/11/1114721/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 11-ին, գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, անհայտ անձը կամ անձինք թալանել էին Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի Վանաձորի այն տունը, որտեղ բնակվում է նա:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+