211652_close_icon
views-count832 դիտում article-date 14:37 20-04-2023

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև։

Այսօր առավոտյան գլխավոր քարտուղարը Կիեւի կենտրոնում՝ Միխայլովսկայա հրապարակում, հարգանքի տուրք է մատուցել զոհված ուկրաինացի զինվորների հիշատակին, հայտնում է The Kyiv Independent-ը։ Հատկանշական է, որ Սթոլթենբերգն այս միջոցառմանը ներկա է եղել միայն անվտանգության աշխատակիցների և ուկրաինացի զինվորականների պատվո պահակախմբի հետ։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պետք է բանակցություններ անցկացնի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Սակայն այցի մանրամասն ծրագիր դեռ չկա։ Նաեւ հայտնի չէ, թե Զելենսկին և Սթոլթենբերգը ինչ թեմաներ են քննարկելու երկխոսության ընթացքում։

Նմանատիպ նյութեր