Հերթական բարդ վիրահատությունը՝ Սպիտակի բժշկական կենտրոնի վիաբուժական թիմի կողմից
Սպիտակի բժշկական կենտրոն դիմած 25-ամյա պացիենտը գանգատվում էր պարանոցի կողմնային շրջանում գոյացության առկայությունից, որը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում՝ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո, ավելի էր մեծացել:
Իրականացված կլինիկական եւ լաբորատոր հետազոտություններով, ինչպես նաեւ համակարգչային շերտագրությամբ (КТ) տղամարդու մոտ ախտորոշվեց պարանոցի մեծ չափերի հասնող կողմնային կիստա՝ հաղորդակցումով:
Բժշկական կենտրոնի վիրաբուժական թիմի (վիրաբուժական բաժանմունքի վարիչ Ֆրունզե Եղիյան, դիմածնոտային վիրաբույժ Համլետ Նազարյան, անեսթեզիոլոգ՝ Գոռ Հովհաննիսյան) կողմից կատարվել է կիստայի ամբողջական հեռացում՝ խուղակի կարում:
Վիրահատության հիմնական բարդությունն ուռուցքի տեղակայումն էր, որը գտնվում էր պարանոցի կենսական կարեւորություն ունեցող նյարդաանոթային ցողունի շրջանում:
Վիրահատության ընթացքում օգտագործվել է օպտիկական խոշորացում՝ պարանոցի նյարդաանոթային խրձերի վնասումից խուսափելու համար:
Վիրահատությունն ընթացել է հարթ, բարդություններ չկան:
Պացիենտը դուրս է գրվել վիրահատության հաջորդ օրը՝ լավացումով: