211652_close_icon
views-count11784 դիտում article-date 20:53 02-02-2023

Հերթական բարդ վիրահատությունը՝ Վանաձորի ԲԿ-ում. 29-ամյա կինը կկարողանա կրկին մայրանալ

29-ամյա կնոջ մոտ ծննդաբերությունից հետո առաջացել էր արգանդի ամբողջական արտանկում՝ միզապարկի հետ միասին: Նման խնդիրները 98 եւ ավել տոկոսի դեպքում հայտնաբերվում են ավելի  բարձր տարիք ունեցող կանանց մոտ:

Վիրահատությունն ու բուժումը հիմնականում կատարվում է արգանդի հեռացումով:
Մինչդեռ այս դեպքում արգանդի հեռացումը բուժման լավագույն տարբերակը չէր կարող դիտարկվել.  29-ամյա կինը նպատակ ուներ կրկին մայրանալ,:

Վանաձորի բժշկական կենտրոնի հմուտ բուժանձնակազմի կողմից՝ բժիշկ-վիրաբույժ Զորայր Բաղդասարյանի գլխավորությամբ, կատարվել է սակրոկոլպոպեքսիա՝ լապարասկոպիկ եղանակով: Ցանցով միմյանց են ֆիքսվել կոնքի հատակի մկանները, հեշտոցի պատերը՝ ողնաշարի ողին, պահպանվել են կնոջ բոլոր օրգան-համակարգերը:

Վիրահատությունն ընթացել է հարթ, հետվիրահատական շրջանում եւս բարդություններ չեն գրանցվել: Երիտասարդ կինը որոշ ժամանակ անց կկարողանա կրկին մայրանալ:
Նշված վիրահատությունը՝ այն էլ լապարասկոպիկ եղանակով,  դասվում է բարդ վիրահատությունների շարքին:  Հայաստանում այն կատարվում է մի քանի բուժհաստատություններում, եզակի մասնագետների կողմից:  Վանաձորի բժշկական կենտրոնը եւս այդ շարքում է:

Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր