2347 դիտում
16:04 08-04-2021
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի օնկոգինեկոլոգների թիմը կատարել է հերթական բարդ վիրահատությունը
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի գինեկոլոգիական վիրաբուժության կինիկայի մասնագետները կատարել են հերթական բարդ վիրահատությունը։
75 տարեկան պացիենտը դիմել էր՝ գանգատվելով որովայնի չափերի մեծացումից, որովայնի և ձախ գոտկային հատվածում առկա ճառագայթող բնույթի ցավերից, ոտքերի այտուցվածությունից, հևոցից և մարսողական խանգարումներից։
Խնդիրն ախտորոշելու նպատակով կատարվել է գործիքային հետազոտություններ՝ մասնավորապես Համակարգչային շերտագրում (KT)՝ կոնտրաստավորմամբ:
Հիվանդի մոտ ախտորոշվել է 35.0-33.0 սմ տրամագծով, սոլիդ բնույթի գոյացություն՝ դեպի արգանդի ձախ հավելումներ ներաճով, որն ուներ հետորովայնամզային տեղակայում և սերտ հպման մեջ էր գտնվում հարակից օրգանների հետ՝ առաջացնելով հարերիկամային և հարենթաստամոքսային գեղձի ճարպաբջջանքի այտուց։
Պայմանավորված ուռուցքային կոմպրեսիայով՝ պացիենտն ուներ նաև ձախակողմյան հիդրոուրեթերոնեֆրոզ (երիկամի ավազանի և միզածորանի լայնացում)։
Նախքան վիրահատությունը կատարվել է ձախ միզածորանի ստենտավորում։ Առանց կապսուլայի ամբողջականության վնասման՝ լապարատոմիկ եղանակով իրականացվել է ուռուցքի բարեհաջող հեռացում։ Վիրահատությունն արվել է օնկոգինեկոլոգիական թիմի՝ ԵՊԲՀ օնկոլոգիայի ամբիոնի օնկոգինեկոլոգ, բ.գ.թ. Արսեն Ափոյանի, վիրաբույժ-օնկոգինեկոլոգ Վազգեն Մնացականյանի և կլինիկական օրդինատոր Անժելա Բոյաջյանի կողմից։
Հյուսվածքաբանական հետազոտությամբ ախտորոշվել է միկսոիդ լիպոսարկոմա։
Հիվանդի վիճակը գնահատվում է բավարար։

Նմանատիպ նյութեր
5871 դիտում
16:14 14-05-2019
Բարդ վիրահատություն՝ Միքայելյան համալսարանական հիվանդանոցում
12120 դիտում
20:53 02-02-2023
Հերթական բարդ վիրահատությունը՝ Վանաձորի ԲԿ-ում. 29-ամյա կինը կկարողանա կրկին մայրանալ
Այս բաժնից
1195 դիտում
14:40 31-01-2025
Այսօր հրապարակված տեսանյութն իրականում ահազանգ է, որ Սյունիքի հանձնման գործընթացն արդեն մեկնարկել է
802 դիտում
13:59 31-01-2025
Երևանի ավագանին ընդունել է որոշումը. 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ