25133 դիտում
22:12 17-04-2023
Խոշոր ավտովթար` Վայոց ձորի մարզում. Արենի գյուղում բախվել են Opel Zafira-ն ու «Աշտարակ կաթ» ընկերության MAN բեռնատարը. Opel-ը կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Երևան - Մեղրի ավտոճանապարհին՝ Արենի գյուղի վարչական տարածքում, բախվել են 57-ամյա Վարշամ Ղարիբյանի վարած MAN մակնիշի բառենատարն ու 46-ամյա Հայկ Հարությունյանի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel Zafira -ն կողաշրջվել է:
Վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, 19-ամյա Նանե Ա.-ն, հոսպիտալացվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնում, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով նույն վաշտի ճանապարհատրանսպորտային պատահարների և վարչական վարույթի գործերով ավագ տեսուչ Համլետ Սիրեկանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ MAN-ը հաշվառված է «Աշտարակ կաթ» ընկերության հաշվեկշռում:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+