52889 դիտում
20:22 13-07-2021
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ բախվել են «Արզնի կաթ» ընկերության Jeep-ն ու կաթ տեղափոխող ավտոմեքենան․ վերջինները, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս․ կաթի ավտոն կողաշրջվել է․ կան վիրավորներ․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, հուլիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում, ժողորվդին հայտնի՝ Արծվի թևերի մոտ, դեպի Երևան ընթանալիս, բախվել են Չարենցավան քաղաքի բնակիչներ 34-ամյա Հովհաննես Այվազյանի վարած Jeep և 29-ամյա Մկրտիչ Մկրտչյանի վարած բեռնատար ГАЗель մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, հարվածել երկաթբետոնե արգելապատնեշներին, մոտ 10 մետր գլորվել հսկայական քարերի ու հողաթմբի վրայով և հայտնվել ներքևում գործող ճանապարհին։
Վթարի հետևանքով 2 վարորդները, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով ГАЗель-ը, որը բարձված է եղել կաթով, կողաշրջվել է իսկ կաթն էլ թափվել։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքն ու այնուհետև օգնել դարձի բերել ավտոմեքենաները և տեղափոխել անվտանգ վայր։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Գևորգ Մարտիրոսյանն ու Արմեն Վերդյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Միշա Ստեփանյանն ու Ավետիք Ավետիսյանը։
Փաստի առթիվ Մ․ Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Գ․ Շամշյանի տեղկություններով՝ 2 ավտոմեքենաները պատկանում են «Արզնի կաթ» ՍՊԸ-ին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 144+
144+