33052 դիտում
15:14 17-04-2023
Արտակարգ դեպք Երևանում․ երիտասարդ աղջիկը սպառնում է Կիևյան կամրջից ցած նետվել․ փրկարարները, փրկարար հոգեբանն ու պարեկները նրա հետ բանակցություն են վարում․ շտապօգնության բժիշկներն էլ իրականացնում են հերթապահություն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երիտասարդ աղջիկը Կիևյան կամրջի վրա փորձում է անցնել վտանգավոր եզրագիծը, հայտնելով, որ ինքնասպանույթուն է գործելու։
Արդեն 20 րոպե է՝ ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից ժամանած 1 մարտական հաշվարկով փրկարարները, փրկարար հոգեբանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ, փորձում են այդ աղջկան համոզել, որպեսզի նա նման ծայրահեղ քայլի չդիմի։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Կամրջի վրա ուժեղացված ծառայություն են կատարում պարեկները, որպեսզի հետաքրքրասեր վարորդները իրենց ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա։
Ժամանել են նաև Ոստիկանության տարածքային բաժնի հերթապահ խումբը։
Ոստիկանությունն ու Պարեկային ծառայությունը պարզում են ինքնասպանության փորձ կատարողի ինքնությունը;
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15514 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35753 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց