53380 դիտում
15:39 11-07-2023
Արտակարգ դեպք Երևանում․ քաղաքացիներին , փրկարարներին, փրկարար հոգեբանին, պարեկներին, ու բժիշկներին հաջողվեց կանխել 42-ամյա կնոջ ինքնասպանությունը, ով սպառնում էր Կիևյան կամրջից ցած նետվել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի ցանկացնում է Կիևյան կամրջից ցած նետվելով՝ ինքնասպանություն գործել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու հոգեբանական բաժնի հոգեբան հրահանգիչը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահանազատել են նույն վաշտի պարեկներ Արտյոմ Չոբանյանն ու Արամ Գասպարյանը, որպեսզի հետքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվում է։
Օպերատիվորեն ժամանել է նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում հերթապահություն են իրականացնում։
Ժամանել են նաև Ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլավորությամբ։
Փրկարարներին, փրկարար հոգեբանին, պարեկներին, բժիշկներին ու քաղաքացիներին հաջողվեց այդ կնոջը համոզել, որպեսզի չդիմի ծայրահեղ այդ քայլին, ով համաձայնվեց Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ գնալ Ոստիկանության Մաշտոցի բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարող կինը 42-ամյա Ս, Ք․-ն է։
Լուսանկարենը Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15493 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35744 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց