40173 դիտում
14:29 16-04-2023
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ բախվել են Infiniti-ն ու Toyota Camry-ն․ կան վիրավորներ․ ավտոմեքենաների անվադողերը կոտրվել են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58 կմ հատվածում բախվել են Toyota Camry և Infiniti մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով, քաղաքացիների և օպերատիվորեն վթարի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Թալինի հրշեջ-փրկարարների օգնությամբ՝ դուրս են բերվել ավտոմեքենայից և մոտեցվել են օպերատիվորեն ժամանած «Թալին» բժշկական կենտոնի շտապօգնության ավտոմեքենաներին։
Բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորիներին, որոնց կյանքին վտանգ չի սպառնում։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի և վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի 1-ին դասակի պարեկներ Արման Սարգսյանն ու Կարեն Ստեփանյանը։
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+