211652_close_icon
views-count4024 դիտում article-date 10:12 15-04-2023

Հայոց համազգային շարժումը իրականացրել է լուսավորական գործառույթ, հարկավոր է բերել նոր լուսավորականություն․ Աշոտ Ոսկանյան

Ապրիլի 14֊ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «1988թ․ շարժումը՝ որպես հայկական լուսավորության քաղաքական փուլ» խորագրով բանախոսություն, որը վարեց փիլիսոփա, «Ապագա հայկականը» համահայկական առաջին համաժողովի փորձագետ, քաղաքական գործիչ Աշոտ Ոսկանյանը։ 

Բանախոսության ընթացքում Աշոտ Ոսկանյանը խոսեց շարժման՝ մասնավորապես քաղաքական կողմի մասին։ 

«Հայոց համազգային շարժումը, որը, ի սկզբանե առաջ է եկել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման մղումով՝ վերածվելով համընդգրկուն քաղաքական շարժման, հայոց հետխորհրդային արդիականացման գործընթացը իրականացրել է քաղաքականության մասին պատկերացումների քննադատական վերաիմաստավորմամբ։ Այդ քննադատությունը, ձև է ստացել հանրային բանավեճերի ընթացքում և առարկայացվել է քաղաքական գործընթացում։ Սրանով՝ Հայոց համազգային շարժումը իրականացրել է լուսավորական գործառույթ, հանդես գալով, որպես հայկական լուսավորական ավանդույթի  քաղաքական բաղկացուցիչի զարգացման օրինակ»,- իր խոսքում նշեց բանախոսը։

Խոսելով գաղափարական հիմքերի մասին, նա նշեց դրանք`
   
1. Չկրկնել 1֊ին Հանրապետության սխալները
2. Չկան հավերժական թշնամին, չկան հավերժական բարեկամներ, կան հավերժական շահեր
3. 3֊րդ ուժի բացառում  և այլն։ 

Այնուհետև խոսեց «Ղարաբաղ կոմիտե»-ի ստեղծման, նրա գործունեության և շարժման անսպասելի արդյունքների մասին, այն է՝ «մութ և ցուրտ տարիները» և «Երկրապահի» ձևավորումը։

Ամփոփելով դասախոսությունը, Ոսկանյանը նշեց, որ հարկավոր է բերել նոր լուսավորականություն։ 

Դասախոսության ավարտից հետո, մասնակիցները տվեցին իրենց հուզող հարցերը։

ՀՊՄՀ Լրագրություն 2-րդ կուրսի ուսանողուհի Անուշ Հայրիյան 

Նմանատիպ նյութեր