211652_close_icon
views-count2242 դիտում article-date 17:00 28-02-2022

«Արդարադատության նախարարությունը, չունենալով նման գործառույթ, փաստացի հսկողական գործառույթ է իրականացրել». Ռուբեն Մելիքյանը՝ Վազգեն Ռշտունու գործի մասին. Aravot.am

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) փետրվարի 28-ին շարունակեց ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը,
հայտնում է aravot.am-ը։


Հիշեցնենք, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացվել էր արդարադատության նախարարության կողմից, այն հիմքով, որ շուրջ 10 գործերով դատավոր Ռշտունին թույլ է տվել մի շարք դատավարական խախտումներ:

ՀՀ արդարադատության նախարարության կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հիմքը Ռշտունու՝ երկարատև արձակուրդ մեկնելու պատճառով քրեական գործերը վերամակագրելն է:

Վազգեն Ռշտունու պաշտպան Սիրանույշ Սահակյանը, խոսելով ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացված ուսումնասիրության մասին, որի հիման վրա էլ ներկայացվել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն, ասաց. «Արդարադատության նախարարությունը չի հիմնավորել, թե ինչու է նախաձեռնել այդ ուսումնասիրության անցկացումը: Մեր կասկածները փարատված չեն առ այն, որ արդարադատության նախարարությունը ուսումնասիրություն իրականացրել է հենց այն հիմքերը ստեղծելու համար, որպեսզի հարուցվի կարգապահական վարույթ: Նախարարությունը չի կարողացել հստակեցնել ուսումնասիրության ժամկետներն ու առարկան, մեթոդաբանությունը, ուստի ուսումնասիրությունը հիմնավորված չէ»:

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր