34488 դիտում
21:54 13-04-2023
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են բեռնատարն ու ՀՀ ՊՆ զորամասի սանիտարական ավտոմեքենան․ վերջիններըը կողաշրջված հայտնվել են ձորում․ ՊՆ վարորդն ու 2 բուժակ տեղափոխվել են զինվորական հոսպիտալ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 16:30-ի սահմաններում՝ Լոռու մարզի բնակիչ, 27-ամյա Հայկ Ս․-ն իր վարած «ՏHААNXI» բեռնատարով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 181 կմ-ին բախվել է առջևից համընթաց երթևեկող Արարատի մարզի բնակիչ, 38-ամյա Ազատ Հ․-ի վարած GAZ-22 177 սանիտարական ավտոմեքենային։
Վթարի հետևանքով Հայկ Ս․-ն և GAZ-22 177-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ 39-ամյա Էդգար Ծ․-ն և 37-ամյա Գոռ Կ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի «Աղիտուի» զինվորական հոսպիտալ։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սիասիանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Բախման հետևանքով երկու ավտոմեքենաները, բախվել են գազատար խողողովակներին, կոտրել դրանք և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի և ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով վարչական վարույթի իրականացման խմբի ավագ տեսուչ Սուրեն Վարդանյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչկան խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ազատ Հ․-ն ծառայում է ՀՀ ՊՆ համար N զորամասում՝ որպես վարորդ, վիրավորներից Էդգար Ծ.-ն և Գոռ Կ.-ն ծառայում են ՀՀ ՊՆ համար N զորամասում՝ որպես բուժակ։
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+