106965 դիտում
10:48 02-01-2023
Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Mitsubishi Grandis-ը․ վիրավորները, ովքեր ՀՀ ՊՆ ծառայողներ են, սանավիացիայի ուղղաթիռներով տեղափոխվել են ՀՀ ՊՆ զինվորական հոսպիտալ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ուենեցել Սյունիքի մարզում։
Ժամը 09։30-ի սահմաններում Սիսիան-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են 36-ամյա Արթուր Պապյանի վարած Mitsubishi Grandis մակնիշի և 26-ամյա Մարտին Պետրոսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց ավտոմեքենայից դուրս են բեիել օպերատիվորեն ժամանած Արակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Սիսիանի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։
Բժիշկները վիրավորներին մինչև Սիսիանի բժշկական կենտրոն տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները` վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի և ավագ տեսուչ Սուրեն Վարդանյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` բաժնի պետ Արիստակես Գրիգորյանի և ավագ քննիչ Անդրանիկ Խաչատրյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը` օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+