88464 դիտում
18:43 13-04-2023
Արտառոց դեպք Արարատի մարզի դպրոցներից մեկում․ ֆիզկուլտուրայի ուսուցիչը փրկել է մարզադահլիճում ճոպանի վրա կախված վիճակում հայտնաբերված 12-ամյա տղայի կյանքը․ դպրոց է ժամանել Արարատի մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 13:25-ի սահմաններում՝ «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը, «մեխանիկական շնչահեղձություն, շնչական անբավարարություն 1-ին աստիճանի կոմատոզ վիճակ, գլխուղեղի հիպոքսեմիա» ախտորոշմամբ, իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։
Ինչպես Արարատի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ հիվանդանոց է մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարտի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։
Ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Արարատ քաղաքի թիվ 1-ին հիմնական դպրոցից, ով Արարատի մարզի բնակիչ, 12-ամյա նշված դպրոցի սան է։
Պարզվել է նաև, որ ժամը 13:10-ի սահմաներում աշակերտը դպրոցի մարզադահլիճում, դասամիջոցի ժամանակ, պտուտակաձողի վրա ամրացված ճոպանով, ինչ որ գործողություններ է կատարել և պարանը փաթաթվել է տղայի պարանոցին, բարեբախտաբար, դպրոցի ֆիզկուլտուրայի դասատուն ու աշակերտները տարօրինակ ձայներ են լսել ու մտնելով դահլիճ երեխային հայտնաբերել են կախված։
Ֆիզկուլտուրայի 37-ամյա ուսուցիչ Մանվել Մկրտչյանը կարողացել է ժամանակին կտրել պարանը, ապա, անհրաժեշտ մերսումներ կատարելուց հետո, երեխային կարողացել է անհրաժեշտ առաջին բուժօգնությունը ցուցաբերել, որից հետո տեղափոխել են «Արարատ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ երեխային Արարատի բժշկական կենտրոնից տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1858 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)