110168 դիտում
16:43 12-04-2023
Արտակարգ դեպք՝ Սպիտակում․ գայլը գազալցակայանում հարձակվել է քաղաքացու վրա, Սպիտակի հիվանդանոցի բժիշկները հերթական անգամ գտնվեցին իրենց մասնագիտական բարձրության վրա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 16․15-ի սահմաններում Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել 41-ամյա մի տղամարդ։
Վերջինս եղել է անգիտակից, շոկային վիճակում․ տեղում անհետաձգելի բժշկական միջամտություն է կատարվել վիրաբույժ Ֆրունզե Եղինյանի գլխավորությամբ բուժանձնակազմի կողմից։
Բժիշկները տեղում տեղեկություններ են ստացել, որ տղամարդու վրա գայլն է հարձակվել, ու անմիջապես կատարվել է կատաղության դեմ պատվաստում, ապա վիրավորին դուրս են բերել շոկային վիճակից։
Հետազոտման արդյունքում հաստատվել է տեղեկությունը, քանի որ նրա մեջքի գոտկային շրջանում հայտնաբերվել է գայլի ատամի կծած վերք։
Դեպքը տեղի ունեցել Սպիտակ քաղաքում գործող գազալցակայաններից մեկում, և այդ տղամարդուն առաջինը օգնության են հասել գազալցակայանի աշխատակիցները, ու պետք է արժանին մատուցել նաև «Սպիտակ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին, ովքեր հերթական անգամ ապացուցել են, որ հավատարիմ են Հիպոկրատի երդմանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանին, ում հանձնարարականով Ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը ժամանել է Սպիտակ բժշկական կենտրոն, որտեղ էլ պարզվելու է գայլի կողմից հարձակման ենթարկված քաղաքացու ինքնությունը։
Shamshyan.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել գայլի հարձակումը տղամարդու վրա։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+