211652_close_icon
views-count45660 դիտում article-date 16:15 12-04-2023

Կրակոց՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի տարածքում․ հայտնաբերվել է բանտի՝ 46-ամյա աշխատակցի դին

Shamshyan.com-ի տեղեկություններով, այսօր՝ ապրիլի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 10․00-ի սահմաններում ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կրակոց է հնչել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները պահպանության տարածքում (վիշկայի մոտ) հայտնաբերել են բանտի աշխատակից, Արարատի մարզի բնակիչ 46-ամյա Լևոն Մովսիսյանի դին՝ հրազենային վնասվածքով։

Դիակի կողքին հայտնաբերվել է նրան ամրակցված հաշվեցուցակային ինքնաձիգը։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննչական բաժնում և Քրեակատարողական հիմնարկում ունեն տեղեկություններ, որ ինքնասպանության պատճառը, հնարավոր է, բուքամեյքերական ընկերություններից մեկի հետ ունեցած խնդիրներն են եղել։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 

Նմանատիպ նյութեր