2428 դիտում
20:48 26-04-2019
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետը ներկայացրել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի նորանշանակ պետին
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրամանով արդարադատության գնդապետ Վարուժան Եղիազարյանը ապրիլի 25-ին ազատվեց զբաղեցրած պաշտոնից և փոխադրման կարգով նշանակվեց ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում:
Այսօր՝ ապրիլի 26-ին, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը նորանշանակ պետ Վարուժան Եղիազարյանին ներկայացրեց հիմնարկի աշխատակազմին:
Ծառայության պետը նախ շնորհակալություն հայտնեց նախկին պետ, արդարադատության գնդապետ Խաչիկ Հարությունյանին տարիների նվիրված աշխատանքի համար, այնուհետ շնորհավորեց նորանշանակ պետ Վ. Եղիազարյանին հիմնարկի ղեկավարումը ստանձնելու առիթով՝ մաղթելով արդյունավետ և ժամանակի պահանջներին համընթաց աշխատանք: Ա. Մխոյանն իր խոսքում ընդգծեց հատկապես, որ հիմնարկի պետի աշխատանքի առանցքային շեշտադրումները պիտի թելադրված և ուղղորդված լինեն միմիայն օրենքով:
Հիմնարկի պետից և ողջ անձնակազմից պահանջվում է նվիրվածություն գործին, արդյունավետ աշխատելաոճ, ամենօրյա և մշտական խիստ հսկողություն, հարգալից փոխհարաբերություններ, սրանք այն կարևորագույն պայմաններն են, որոնց առկայությունը կնպաստի հիմնարկում ներկա թերությունների բացարձակ վերացմանը, նպատակաուղղված և արդյունավետ աշխատանքին:
Հիմնարկում այսօրվա ստեղծված վիճակը, ըստ Ծառայության պետի, օրենքի պահանջները չկատարելն է:
«Ցանկացած անօրինական շփում, կոռուպցիոն դրսևորումներ ստանալու են արժանի պատասխան: Գործելու ենք բացառապես օրինականության դաշտում, առանց բացթողումների, պիտի հայտնաբերենք և կանխենք ցանկացած արգելված իրի ներթափանցման ուղին…: Յուրաքանչյուրը պետք է վերափոխի մտածելակերպը, հոգեբանությունը, աշխատաձևը, միայն այս դեպքում մենք կարող ենք արձանագրել հաջողություններ»,- ամփոփեց իր խոսքը Ա. Մխոյանը:
Նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Վ. Եղիազարյանը շնորհակալություն հայտնեց իրեն ցուցաբերած վստահության համար և հավաստիացրեց, որ անձնակազմի հետ համախմբված՝ բարեխղճորեն կկատարեն իրենց առջև դրված պարտականությունները:
[b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
3769 դիտում
21:26 04-09-2018
«Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակազմին ներկայացվել է հիմնարկի նորանշանակ պետը
8270 դիտում
18:37 20-02-2020
ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանը ներկայացրել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նորանշանակ պետին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
892 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
916 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»