31542 դիտում
11:31 11-04-2023
Արտակարգ դեպք Տավուշի մարզում․ Իջևանում հրդեհ է բռնկվել փայտածուխով բարձված Opel Zafira-ում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի թիվ 86 շենքի բակում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ Իջևանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը՝ քաղաքացիները նախ կանխել են Opel Zafira մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Ավտոմեքենան էլ պատկանում է Տավուշի մարզի բնակիչ Արծրուն Շահինյանին։ Այրվել է ավտոմեքենայի բեռնախցիկը մասնակի և այնտեղ բարձված 2 պարկ փայտածուխը։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+