211652_close_icon
views-count31373 դիտում article-date 11:25 19-10-2022

Արտակարգ դեպք Արարատի մարզում․ Վանաշեն գյուղի դաշտում հրդեհ է բռնկվել Opel Zafira-ում․ ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի-Վանաշեն ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել Արարատի թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը, կրակը փորձել են հանգցնել քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել մոխրակույտի։

Օպերատիվորեն ժամանել  են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչներ Վահե Թովմասյանն ու Արտյոմ Բեկլարյանը, ովքեր տեղում ուժեղացված ծառայություն են կատարել, որպեսզի հրշեջները կարողանան աշխատեն։

Պարզվել է, որ ավտոմեքենան պատկանում է Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչ 41-ամյա Արթուր Սաֆարյանին, իսկ ատոմեքենան այրվել է Վանաշեն գյուղի վարչական տարածքում։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ Մկրտչյանի գլխավորությամբ։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր