211652_close_icon

Հայաստանում Մեռելոց հիշատակի օր է. օրն աշխատանքային է

views-count1189 դիտում article-date 11:05 10-04-2023
Այսօր հանգուցյալների հիշատակության օր է՝ Մեռելոց: Օրը, սակայն, աշխատանքային է:

Բոլոր տաղավար տոներին հաջորդող օրը Մեռելոց է։ Երեկ Հայ առաքելական եկեղեցին նշել է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը:

Տաղավար տոների հաջորդ օրը եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ, որից հետո կատարվում է հոգեհանգստյան արարողություն, այնուհետև մարդիկ այցելում են գերեզմանոցներ՝ Հարության տոնի ավետիսը տանելով հանգուցյալներին, խնկարկելով նրանց գերեզմանները և աղոթելով նրանց հոգիների համար:

Նմանատիպ նյութեր