Մարտի 28-ը՝ ոչ աշխատանքային օր` Մեռելոց
Կառավարության այսօրվա նիստում որոշվեց մարտի 28-ի աշխատանքային օրը տեղափոխել 2016 թվականի ապրիլի 2-ը` շաբաթ օրը:
«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում հիմնավորվում է, որ որոշման ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռնել ՀՀ քաղաքացիներին` Սբ. Հարության տոնի` մարտի 27-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմաններին: