Ապրիլի 17-ին ննջեցյալների հիշատակության օրն է` Մեռելոց
Ապրիլի 17-ին`ննջեցյալների հիշատակության օրն է: Մեռելոցի օրերին հարազատներն այցելում են գերեզմանները և դրանց վրա խունկ ծխում։
Տաղավար տոների հաջորդ օրը նվիրված է հավատով ի Քրիստոս ննջածների հիշատակին, ովքեր այս բոլոր հանդիսավոր օրերին մեզ տոնակից են լինում, բարեխոսում են մեզ համար, և նրանց աղոթքները ելնում է Աստծու առջև (տե՛ս Հայտ. Ը 4):
Տաղավար տոների հաջորդ օրը եկեղեցիներում մատուցվում է սուրբ Պատարագ և Հոգեհանգստյան պաշտոն բոլոր նրանց համար, ովքեր ճշմարիտ և սուրբ հավատով ննջեցին ի Քրիստոս, և պատարագի մեջ, Աստծու առջև, հիշատակվում են նրանց անունները, ինչպես Սողոմոնը հիշատակեց իր հոր՝ Դավթի անունը (տե՛ս Բ Մնաց. Զ 42):
Հայաստանի եկեղեցիներում վաղը՝ ապրիլի 17-ին ժամը 10.30-ին Ս. Պատարագ է մատուցվելու: Իսկ ժամը 12.30-ին` Հոգեհանգիստ:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ի աշխատանքային օրը տեղափոխել 2017 թվականի մայիսի 6-ը` շաբաթ օրը: