Իրաքը ռուսական ինքնաթիռին թույլ չի տվել մտնել իր օդային տարածք
Իրաքն, առանց պատճառները բացատրելու, թույլ չի տվել Եկատերինբուրգից Շարմ էլ-Շեյխ թռչող «Ռոսիա» ավիաընկերության ինքնաթիռին մտնել իր օդային տարածք, ՌԲԿ-ին հայտնել են ավիափոխադրողի մամուլի ծառայությունից։
«Եկատերինբուրգից Շարմ Էլ-Շեյխ FV5569 թռիչքն իրականացնող FV5569 Boeing 737-ին, որն ունեցել է թռիչքի համար բոլոր թույլտվությունները, առանց պատճառները բացատրելու, թույլ չեն տվել մտնել Իրաքի օդային տարածք»,- ասել է ընկերության մամուլի ծառայությունը։
Արդյունքում ռուսական ինքնաթիռը մի քանի շրջան է կատարել Իրանի օդային տարածքում եւ թռել դեպի Սոչիի պահեստային օդակայան։
Գիշերը Եգիպտոսի քաղաք թռչելու թույլտվություն է ստացվել։ Մոսկվայի ժամանակով ժամը 23։43-ին օդանավը թռել է Շարմ էլ-Շեյխ, ուշացումը կազմել է 4 ժամ։