1635 դիտում
16:22 23-08-2014
Չինական կործանիչն իր հրթիռներն է ցույց տվել ամերիկյան պարեկային ինքնաթիռին
ԱՄՆ-ը հայտարարել է, որ չինական Су-27 կործանիչը միջազգային ջրերում վտանգավոր հեռավորության վրա մոտեցել է ամերիկյան Boeing P-8 Poseidon ռազմական պարեկային ինքնաթիռին: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պենտագոնի ներկայացուցիչ, դերծովակալ Ջոն Կիրբին հայտարարել է, որ չինական կործանիչն ամերիկյան օդանավից հեռու է գտնվել ընդամենը 10 մետր և փորձել է վտանգավոր մանևր կատարել: Պենտագոնի տարածած հայտարարությունում նշված է. «Մենք Չինաստանին հայտնում ենք մեր մտահոգությունը` կապված ոչ անվտանգ ու ոչ պրոֆեսիոնալ մանևրի համար, ինչը հարվածի տակ է դրել անձնակազմի անվտանգությունն ու բարօրությունը»:
Պենտագոնի տվյալներով ԱՄՆ ռազմաօդային ուժերի P-8 Poseidon պարեկային ինքնաթիռը գտնվել է միջազգային օդային տիրույթում` Հայնան կղզուց 209 կիլոմետր դեպի արևելք: Կիրբին հավելել է, որ չինական ինքնաթիռը 90 աստիճան անկյան տակ անցնելով P-8 Poseidonի քթամասի մոտով, ի ցույց է դրել իր զենքը: Կիրբին ընդգծել է, որ օդաչուի գործողությունները հակասում են միջազգային իրավունքին, և որ նրա կատարած մանևրը եղել է շատ վտանգավոր:
Նմանատիպ նյութեր
2456 դիտում
12:04 11-04-2015
Ռուսական Су-27 կործանիչը քիչ է մնացել՝ բախվի ամերիկյան հետախուզական ինքնաթիռին
1309 դիտում
16:00 07-04-2023
Իրաքը ռուսական ինքնաթիռին թույլ չի տվել մտնել իր օդային տարածք
Այս բաժնից
784 դիտում
19:37 21-11-2024
Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա
2060 դիտում
14:49 21-11-2024
Ամիօ բանկը ԵԴԹ «Երեք ընկեր» ներկայացման գլխավոր գործընկերն է
1189 դիտում
14:37 21-11-2024
Իրանում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել