211652_close_icon
views-count2501 դիտում article-date 12:04 11-04-2015

Ռուսական Су-27 կործանիչը քիչ է մնացել՝ բախվի ամերիկյան հետախուզական ինքնաթիռին

Washington Free Beacon-ը, հղում անելով ԱՄՆ Պետդեպին, հաղորդել է, որ ռուսական Су-27 կործանիչը և ամերիկյան հետախուզական ինքնաթիռը հազիվ են խուսափել իրար բախվելուց: «Միջադեպը տեղի է ունեցել Բալթիկ ծովում՝ օրեր առաջ: Ապրիլի 7-ի առավոտյան ամերիկյան RC-135U հետախուզական ինքնաթիռը միջազգային օդային տիրույթում թռիչք էր իրականացնում, երբ ռուսական Су-27-ի կողմից հարկադիր վայրէջք է կատարել, այն էլ՝ բավականին վտանգավոր և ոչ պրոֆեսիոնալ ձևով»,-մեջբերում է պարբերականը Պենտագոնի մամլո քարտուղար Էյլին Լեյնեզի խոսքը: Վերջինս նշել է, որ Վաշինգտոնը հարցը բարձրացնելու է դիվանագիտական և պաշտոնական ճանապարհով: Պենտագոնում պնդում են, որ ռուսական կործանիչն ամերիկյան ինքնաթիռից ընդամենը 6 մետր հեռավորության վրա է թռչել, ինչը կարող էր ողբերգական ավարտվել ամերիկյան ինքնաթիռի օդաչուների համար: Թե ինչ էր անում ամերիկյան ինքնաթիռը Եվրոպայի օդային տիրույթում, չի հաջողվել պարզել:

Նմանատիպ նյութեր