211652_close_icon

Արցախցին չի’ ենթարկվելու ադրբեջանցուն. Ռուբեն Վարդանյան

views-count1066 դիտում article-date 23:57 06-04-2023
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս իրավիճակում ես կարևոր եմ համարում ներսում հասարակության համախմբման և հայկական աշխարհին ու Արցախի ընկերներին Արցախում և Արցախի շուրջ կատարվողի մասին տեղեկացնելու ուղղությամբ աշխատանքները, որպեսզի նրանք իմանան`ինչ է պետք անել և ինչ կարող են անել Արցախի համար։

Իսկ բամբասանքները տարածվում են նրա համար, որ կոտրեն մեր մեջ հավատն ու վստահությունը։ Ուզում եմ արցախցներին ասել, որ որպես մարդ բոլորս էլ ունենք թերություններ ու առավելություններ. իմ առավելությունը իմ տված խոսքի տերը լինելն է։ Ես միշտ այդպես եմ ապրել ու շարունակելու եմ այդպես ապրել»։

Նմանատիպ նյութեր