211652_close_icon
views-count16061 դիտում article-date 15:52 19-01-2022

Վստահ եմ՝ սովորական Արցախցին իրեն ավելի պաշտպանված կզգա, եթե ամեն օր Արցախում իր կողքին տեսնի, օրինակ, Ռ. Քոչարյանին, Ս. Սարգսյանին, Սեյրան Օհանյանին և մյուս գեներալներին․ Գուրգեն Վարդանյան

Գուրգեն Վարդանյանը գրում է. 

Այսօր Արցախը կանգնած է հայաթափման վտանգի առաջ։

Եվ անվտանգային, և սոցիալական խնդիրների պատճառով արցախցին լքում է իր ծննդավայրը և իր ընտանիքին ավելի անվտանգ ու բարեկեցիկ կյանք ապահովելու նպատակով մեկնում արտերկիր:

Եթե չենք ուզում, որ Արցախը արժանանա Նախիջևանի ճակատագրին պետք է Հայաստանից և Սփյուռքից կազմակերպել հայերի ներգաղթը Արցախ։

Կարծում եմ՝ այդ ներգաղթին մեծապես կխթանի, եթե ծագումով Արցախից Հայաստանի 2 նախագահները` Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը իրենց օրինակով խրախուսեն Երևանում ապրող արցախցի զինվորական և բիզնես էլիտային տեղափոխվել ու բնակվել Արցախում։

Վստահ եմ՝ սովորական Արցախցին իրեն ավելի պաշտպանված և ինքնավստահ կզգա, եթե ամեն օր Արցախում իր կողքին տեսնի, օրինակ, Ռ. Քոչարյանին, Ս. Սարգսյանին, Սեյրան Օհանյանին և մյուս գեներալներին, որոնք արցախցու համար ասոցացվում են Արցախի հզոր և անվտանգ տարիների հետ։

Կարծում եմ, որ իրենց կապիտալով հանդերձ՝ այդ օրինակին պարտավոր են հետևել նաև Արցախի հաշվին հարստացածները, օրինակ, Արցախի տարածքում հիդրոէլեկտրակայաններ կառուցած գործարար-պաշտոնյաները կամ Արցախի բերրի հողերը 100-200 հեկտարներով պետությունից կոպեկներով գնած և տասնյակ տարիներով մշակած գործարար-զինվորականները։

Արցախն այսօր լուրջ ֆինանսական ներդրումների կարիք ունի, ու ճիշտ կլինի, որ Արցախում առաջնահերթ ներդրվեն հենց Արցախում աշխատած գումարները։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր