211652_close_icon
views-count31203 դիտում article-date 09:58 06-04-2023

Ավտովթար Երևանում․ Nissan Tida-ն բախվել է արտաքին լուսավորության էլեկտրասյանը, որի վրա տեղադրված է եղել արագաչափ․ վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 6-ին, ինքնավթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։50-ի սահմաններում Nissan Tida մակնիշի ավտոմեքենան Իսակովի պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել արտաքին լուսավորության էլեկտրասյանը, որի վրա տեղադրված է եղել նաև արագաչափ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին  ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Երևանի թիվ 1-ին հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ապա հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և իրականացրել շարժիչի հովացման աշխատանքներ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի  4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և հերթապահություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Վահրամ Հակոբյանն ու Մանուկ Վարդանյանը։

Վթարի մասին Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր