Դուդան Զելենսկուն պետական բարձրագույն պարգև է հանձնել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Վարշավայի նախագահական պալատ։ Ուկրաինայի առաջնորդին պաշտոնապես ողջունել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, որից հետո հնչել են երկու երկրների օրհներգերը։ Այդ մասին գրում են tvn24-ը եւ polsatnews-ը։
Հետագայում նախատեսվում է պետությունների ղեկավարների դեմ առ դեմ զրույցը, որից հետո տեղի կունենա երկու ղեկավարների հանդիպումը՝ պատվիրակությունների ուղեկցությամբ եւ համատեղ մամուլի ասուլիսը։
Պետությունների ղեկավարներին ուղեկցում են նրանց կանայք՝ Ելենա Զելենսկայան եւ Ագաթա Կորնհաուզեր-Դուդան։ Նրանք այդ պահին կհանդիպեն ուկրաինացի բժիշկների հետ, որոնք սովորում են Լեհաստանում։
Մինչ այդ Լեհաստանի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Անջեյ Դուդան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն է հանձնել Սպիտակ արծվի շքանշանը՝ Լեհաստանի պետական բարձրագույն եւ հնագույն պարգեւներից մեկը։