906 դիտում
11:12 25-05-2015
Լեհաստանի նոր նախագահ կդառնա Անջեյ Դուդան
Լեհաստանում կիրակի օրն անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության՝ exit-poll-ի արդյունքներով՝ հաղթանակ է տարել Անջեյ Դուդան:
Ինչպես հաղորդել է Polskie Radio-ն, հարցումն անցկացրել է Ipsos ընկերությունը, որի տվյալներով՝ Դուդան, ով ունի «իրավունք և արդարություն» կուսակցության աջակցությունը, ստացել է ընտրաձայների 53%-ը: Նրա մրցակից, երկրի գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին ստացել է ընտրաձայների 47%-ը:
Կոմորովսկին արդեն անձամբ ընդունել է իր պարտությունը ընտրություններում: «Չստացվեց: Այդպես են որոշել ընտրողները: Ժողովրդավարություն է ոչ միայն արդյունքները ճանաչելը, այլ նաև այդ արդյունքները հարգելը: Շնորհավորում եմ Դուդային»,-ասել է Բրոնիսլավ Կոմորովսկին:
Ընտրությունների առաջին փուլն անցկացվել էր մայիսի 10-ին: Այդ ժամանակ դուդան ստացել էր ձայների 34,76%-ը, իսկ Կոմորովսկին՝ 33,77%-ը: Մյուս թեկնածուները՝ Յանուշ Կորվին-Միկկեն և Մագդալենա Օգուրեկը ստացել էին 5%-ից ավելի քիչ ձայն:
Նմանատիպ նյութեր
946 դիտում
21:09 30-05-2015
Շաբաթվա մարդ է ճանաչվել Լեհաստանի նորընտիր նախագահ Անջեյ Դուդան
2445 դիտում
12:21 19-09-2018
Ֆորթ Թրամփ. Անջեյ Դուդան առաջարկել է Լեհաստանում ամերիկյան ռազմակայան տեղակայել ու կոչել Թրամփի անունով
Այս բաժնից
1090 դիտում
18:19 12-11-2024
COP29-ի շրջանակներում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպումը
928 դիտում
15:09 12-11-2024
ԱՊՀ երկրների ՊՆ-ները 2025-ին կանցկացնեն ավելի քան 120 համատեղ միջոցառում
1210 դիտում
23:17 11-11-2024
Բաքուն ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսի համար ոչ պիտանի վայր է. Bild