56620 դիտում
19:28 04-04-2023
Երևանի Վարդաշեն թաղամասում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու դի. գտնվել է նաև երկտող. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ ապրիլի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 17:20-ի սահմաններում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն 9 փողոցի բարձրահարկ շենքերից մեկի բակում դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սարգիս Մելքոնյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննաչական բաժնի խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Մախմուդյանի և Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մկրտիչ Ումրշատյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ, 35-ամյա Դավիթ Մ.-ի դին:
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածը շենքի տանիքից իրեն ցած է նետել, ու նրա մոտ հայտնաբերվել է երկտող, ամուսնացած չէր, շենքն էլ 9 հարկանի է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
69896 դիտում
10:47 02-02-2018
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու դի. ժամանել է տարածքի ոստիկանապետը
51124 դիտում
09:53 03-07-2022
Ինքնասպանություն՝ Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի