211652_close_icon

Եվրահանձնաժողովի նախագահն ապրիլի 5-7-ը կայցելի Չինաստան

views-count745 դիտում article-date 16:19 03-04-2023
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ապրիլի 5-7-ը կայցելի Չինաստան: Նման տեղեկություն է հաղորդել Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը այսօր կայացած ճեպազրույցում։ Այդ մասին տեղեկացնում են չինական ԶԼՄ-ները։

«Ըստ Չինաստանի և Եվրամիության միջև ձեռք բերված համաձայնության՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ապրիլի 5-ից մինչև 7-ը կայցելի Չինաստան»,- ասել է Մաո Նինը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրեսը», ապրիլի 5-7-ը պետական այցով Չինաստան կմեկնի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Չինաստան այցի ընթացքում Մակրոնը ծրագրում է այդ երկրի ղեկավարության հետ քննարկել Ուկրաինայում տիրող իրադրությունը: Մակրոնը կձգտի նաև սկիզբ դնել երկու երկրների միջև հարաբերությունների վերականգնման գործընթացին:

Նմանատիպ նյութեր