211652_close_icon
views-count25979 դիտում article-date 11:48 03-04-2023

Ավտովթար Երևանում․ «Երևան Սիթի»-ի դիմաց բախվել են BMW-ն, Hyundai Elantra-ն ու Nissan Tida-ն, Hyundai-ն BMW-ին հետնամասից «հանել է օդ»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց բախվել են Արթուր Գալստյանի վարած BMW մակնիշի, Կտրիճ Գևորգյանի վարած Hyundai Elantra մակնիշի և Արշակ Մնացականյանի վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Սակայն հարվածի արդյունքում Hyundai Elantra-ն BMW-ին «օդ է հանել», մտնելով նրա հետնամասի տակ։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկ Արսեն Բագրատյանն ու կրտսեր պարեկ Անդրանիկ Ալավերդյանը։ 

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր