211652_close_icon
views-count847 դիտում article-date 17:21 02-04-2023

Վրաստանի ՄԻՊ-ի ձևավորած բժիշկների խորհուրդն այցելում է Միխեիլ Սաակաշվիլիին

Վրաստանի օմբուդսմենի կողմից ստեղծված բժշկական կոնսիլիում անդամ բժիշկները ժամանել են «Վիվամեդ» կլինիկա՝ այցելելու Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։ Գրում է apsny.ge-ն։

Բժշկական կոնսիլիումիկազմում ընդհժգրկվել են բժիշկներ՝ Թենգիզ Ցուլաձեն, Գեորգի Կաչարավա, Աիդա Գոզալովան և Գեորգի Գրիգոլիան։

Հիշեցնենք, որ Վրաստանի ՄԻՊ-ի նախաձեռնությամբ բժշկական կոնսիլիումի «Վիվամեդ» կլինիկա այցին նախորդել էր նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խնդրանքը, որպեսզի կալանավայրում իրեն այցելի օմբուդսմենի գրասենյակի կողմից ստեղծված բժշկական խորհուրդը։

Նշենք նաև, որ Միխեիլ Սաակաշվիլին հյուծվել է, քաշը 61 կգ է, չի շարժվում, «շատ թույլ է»։ Այս մասին հայտնել է Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մայր՝ Ջուլի Ալասանիան։

Նմանատիպ նյութեր