211652_close_icon

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ

views-count1801 դիտում article-date 22:23 12-02-2016
Փետրվարի 12-ին Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ: Շնորհավորելով գործընկերոջը բարեկամ Վրաստանի արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը վստահություն հայտնեց, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-վրացական բարիդրացիական հարաբերություններն առավել կընդլայնվեն ու կխորանան։ Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի և բարեմաղթանքների համար՝ Միխեիլ Ջանելիձեն նշեց, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցության զարգացումը և այդ ուղղությամբ ջանքերի շարունակումը։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարբեր ոլորտներում համագործակցության շուրջ, կարևորեցին բարձրաստիճան փոխայցելությունները, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացումը։ Հայաստանի արտգործնախարարը Վրաստանի ԱԳՆ ղեկավարին հրավիրեց այցելել Երևան։

Նմանատիպ նյութեր