211652_close_icon

Վրաստանում Եվրահանձնաժողովի առաջարկությամբ հակակոռուպցիոն բյուրո է ստեղծվել

views-count1009 դիտում article-date 21:15 31-03-2023
Վրաստանում ստեղծվել է նոր գերատեսչություն՝ հակակոռուպցիոն բյուրո, որը Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականներից մեկն էր Եվրամիության անդամության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար:

Ելույթ ունենալով բյուրոյի շնորհանդեսին՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ նոր գերատեսչությունը կուժեղացնի պայքարը կոռուպցիայի դեմ եւ պատասխանատվություն կկրի խորհրդարանի եւ կոռուպցիայի դեմ պայքարի միջգերատեսչական խորհրդի առջեւ: 

«Մենք ակտիվորեն պայքարում ենք կոռուպցիայի դեմ, եւ ըստ միջազգային վարկանիշների՝ Վրաստանն այդ ուղղությամբ գտնվում է Եվրոպայի 20 երկրների ցանկում, իսկ գլոբալ վարկանիշում 194 երկրների շարքում 33-րդ տեղում է։ Այսօր կոռուպցիայի վերահսկման հարցում Վրաստանն առաջ է Եվրամիության 11 եւ ՆԱՏՕ-ի 13 երկրներից»,-ասել է Ղարիբաշվիլին։

Վրաստանի հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավար է նշանակվել Ռաժդեն Կուպրաշվիլին, որը նախկինում զբաղեցնում էր ոստիկանության իրավաբանական օգնության ծառայության տնօրենի պաշտոնը:

Նմանատիպ նյութեր