1239 դիտում
11:21 21-05-2014
Արդարադատության նորանշանակ նախարարը դրական քայլեր է ձեռնարկել Օմբուդսմենի առաջարկությամբ
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի միջնորդությամբ Արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանը հանձնարարել է հրատապ քայլեր ձեռնարկել իրավապահ մարմինների նախկին աշխատակիցներին այլ կալանավորված անձանց հետ մեկ խցում պահելու դեպքերը բացառելու ուղղությամբ:
Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից, Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետի 1-ին տեղակալն այլ կալանավորված անձանց հետ միասին պահվում էր միևնույն խցում: Իրավապահ մարմինների նախկին աշխատակիցներին այլ ազատազրկվածներից անջատ պահելը, սակայն, օրենսդրական պահանջ է: Այն չպահպանելը կարող է հանգեցնել վերջիններիս նկատմամբ բռնության հնարավոր դրսևորումների և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի: Պաշտպանի միջամտության արդյունքում Քրեակատարողական վարչության պետին տրվել է ցուցում՝ անվերապահորեն պահպանել օրենսդրությամբ նախատեսված պահանջները և բացառել նմանատիպ դեպքերը:
Արդարադատության նախարարությունը նախկինում ժխտում էր իրավապահ մարմինների նախկին աշխատակիցների հանդեպ օրենսդրության պահանջի խախտման դեպքերը, մինչդեռ Պաշտպանի Բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմը (ԲԿԱՄ) տեղում իրականացրել էր ուսումնասիրություն և արձանագրել այդ խախտումները:
Օմբուդսմենի աշխատակազմը բարձր է գնահատում Արդարադատության նախարարության պատրաստակամությունը և ակնկալում է արդյունավետ համագործակցություն:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
631 դիտում
18:32 23-01-2025
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը
568 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
1021 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները