211652_close_icon

«Ես բռնություն չէի կիրառի ժողովրդի հանդեպ․ նախագահն էլ էր նույն կարծիքին»․ Վլադիմիր Գասպարյան․aravot.am

views-count1444 դիտում article-date 22:13 28-03-2023
Aravot.am-ը գրում  է․ ««Դուք նախկինում ասում էինք, որ թույլ չեք տա արկածախնդիր մարդիկ որոշեն երկրի ճակատագիրը, բայց արկածախնդիրները եկան իշխանության ու որոշեցին երկրի ճակատագիրը, ի՞նչ արեցիք դուք՝ որպես ոստիկանապետ»։ Այսօր ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին լրագրողը նման հարց հղեց՝ հակակոռուպցիոն դատարանում կայացած հերթական դատական նիստից հետո։

Գասպարյանը պատասխանեց, որ ինքը գործել է օրենքի շրջանակում․ «Ամեն ինչ արել եմ՝ դուք տեսել եք։ Օրենքի սահմաններում։ Երբեք չեմ արել այն, ինչ օրենքից դուրս է։ Իսկ դա ոստիկանության խնդիրը չէր, այլ հասարակության, քաղաքական կուսակցությունների։ Բայց ոչ ոստիկանության։ Ես բռնություն չէի կիրառի ժողովրդի հանդեպ, անգամ եթե․․․ այդպիսի ցուցում եմ ունեցել եւ նախագահն էլ էր նույն կարծիքին, որ ոչ մի իշխանություն չարժի գեթ մեկ մարմնական վնասվածք»»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր