149395 դիտում
18:33 28-03-2023
Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. «Ֆավորիտ» գիշերային ակումբի մոտ բախվել են Լոռու գումարտակի պարեկի Infiniti-ն ու ՎԱԶ 2105-ը. կա 2 զոհ, 3 վիրավոր. վիրավորներից մեկը երեխա է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ մարտի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 17:15-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 8 կմ հատվածում՝ «Ֆավորիտ» գիշերային ակումբի մոտ, բախվել են Infiniti և ВАЗ-2105 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի, որոնցից մեկը՝ երեխա, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի և Վանաձորի բժշկական կենտրոններ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու Սպիտակի և Վանաձորի բժշկական կենտրոնների բժիշկների հերթապահ խմբերը:
Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկները:
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայության են անցել նույն դասակի ավագ պարեկ Մհեր Մկոյանն ու պարեկ Հեղինե Լոռյանը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը և ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղատյանը:
Վթարի մասին պարեկային ծառայության Լոռու գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը, և տեղում պարզում են նաև, թե վթարի փաստով Սպիտակի քննչական բաժինն է նախաքննություն կատարելու, թե Գուգարքի քննչական բաժինը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Քիչ առաջ դեպքի վայր ժամանեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մալաքյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Համլետ Ասոյանի գլխավորությամբ։
Ժամանեցին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի խումբը, բաժնի պետ Մացակ Փանոսյանը և Հատկապես կարևոր գործերով քննիչներ Գևորգ Մուքոյանն ու Դավիթ Փանոսյանը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ 05-ը վարել է Լոռու մարզի բնակիչ, 65-ամյա Վոլոդյա Դանիելյանը, իսկ Infiniti-ն վարել է Լոռու մարզի բնակիչ, 26-ամյա Մովսես Դունամալյանը:
Վթարի հետևանքով Վ. Դանիելյանը տեղում մահացել է, Մ. Դունամալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն, իսկ 05-ի ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ 32-ամյա Կարինե Միրզոյանը, 4-ամյա Ասյա Դանիելյանը և 37-ամյա Ռուբեն Դանիելյանը մարմնական վնասվածքներով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Սպիտակի քննչական խումբը դեպքի վայրի զննությունն ավարտել էր, երբ «Վանաձոր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Ռ. Դանիելյանը վիրահատարանում, գիտակցության չգալով մահացել է:
Գ. Շամշյանի տեղեկություններով մահացածները հայր ու որդի են, վիրավորներից Կ. Միրզոյանը Ռ. Դանիելյանի կինն է, իսկ Ա. Դանիելյանը նրանց երեխան:
Infiniti-ի վարորդ Մ. Դունամալյանն աշխատում է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակում, որպես պարեկ, կոչումով լեյտենանտ է, եղել է իր անձնական օգտագործման ավտոմեքենայով, իր հանգստի օրն է եղել ու վթարից հետո լինելով վիրավոր՝ օգնության ձեռք է մեկնել 05-ում գտնվող վիրավոր քաղաքացիներին, ահազանգել է շտապօգնություն և վիրավորներին «Վանաձոր» բժշկական կենտրոն տեղափոխելուց հետո միայն Սպիտակի հիվանդանոցի բժիշկները օգնություն են ցուցաբերել Մ. Դունամալյանին, ապա տեղափոխել հիվանդանոց:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 133+
133+