Բացառիկ հրատարակություն. Վասակ իշխանի ավետարանի մանրանկարները թվայնացվել են․ Oragir.News
Oragir.News-ի փոխանցմամբ՝ լույս է տեսել Էմմա Չուգասզյանի «Վասակ իշխանի Ավետարանը եւ Կիլիկիայի Հայոց արքունական ձեռագրերի պատկերագրական ավանդույթները» գիրքը։
Սա Մոնպելիեի Պոլ Վալերիի համալսարանի միջնադարյան պատմության դոկտոր, Հայաստանի Ամերիկյան համալսարանի արվեստի պատմության դասախոս, միջնադարագետ և հայկական մանրանկարչության փորձագետ Էմմա Չուգասզյանի անդրանիկ գիրքն է։
Հայ ընթերցողին շատ քիչ պատմական տեղեկություններ են հայտնի Վասակ իշխանի մասին։ Հեղինակն իր մենագրությունում մի ամբողջ գլուխ է նվիրել նրա կյանքին ու գործունեությանը։ Վասակը եղել է Կիլիկյան թագավորության Հեթում 1-ին թագավորի համահայր եղբայրը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նա կես հայ, կես ֆրանկ է։ Վասակի և նրա հարազատ եղբայր Հովհաննեսի իրական մայրը՝ Բեատրիսը, շատ աղբյուրներում ներկայացվել է որպես այս երկուսի ստնտու, մինչդեռ մենագրությունը փաստերով ապացուցում է, որ դա այդպես չէ։ Վասակը հայտնի է եղել որպես Կիլիկյան Ճանճո բերդի տեր, ժամանակին որպես գերի՝ ուղարկվել է Եգիպտոս, որպեսզի գերությունից հետ բերվի ապագա թագաժառանգ Լևոն 2-րդը՝ Հեթում 1-ի որդին։
Գերությունից վերադառնալով՝ Վասակը պատվիրել է իր առաջին հայտնի ավետարանը, որը նկարազարդել է Թորոս Ռոսլինը, իսկ ահա ուսումնասիրության առարկա հանդիսացող ավետարանի մանրանկարիչները անհայտ են։
«Այս ձեռագիրը, երբևէ չլինելով առանձին ուսումնասիրության առարկա, կարծես առիթ ստեղծեց լույս սփռելու հենց այս պատմական կերպարի վրա»,- հավելեց նոր լույս տեսած գրքի հեղինակը։
Առհասարակ այս ավետարանն առաջին անգամ է տպագրվում գունավոր տեսքով․ մինչ այժմ շրջանառվել է միայն դրա սևուսպիտակ տարբերակը՝ բացառությամբ մի քանի նկարների։ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի հատուկ թույլտվությամբ գրքում տեղ են գտել այս բացառիկ Կիլիկյան ձեռագրի գունավոր լուսանկարները, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել արքունական այս մատյանի մանրանկարների մանրամասն ուսումնասիրությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։