1597 դիտում
13:51 27-03-2023
237 նոր ավտոբուսները վաղուց Երևանում են. դեռևս վարորդների թափուր տեղեր կան
Տրանսպորտի վարչության կողմից հայտարարված մրցույթները գրեթե բոլորը կայացել են բացառությամբ հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցների նախագծման աշխատանքների: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, Երեւանի քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ նշեց Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը: Հայտնում է Քաղաքապետարանը։
«Շաբաթ-կիրակի Երեւանտրանսի տարածքում վրացի գործընկերների հետ մեր վարորդներին երկրորդ նախավերջին նախապատրաստական փուլն էինք իրականացնում: Թվով 80 վարորդ գործնական եւ տեսական պարապմունքներից ստացան նախնական դրական եզրակացությունը, որ արդեն կարող են վարել: Վերջինը կլինի այս շաբաթ: Վարորդների ընդունման աշխատանքները դեռ շարունակվում են: Դեռ ունենք թափուր տեղեր, բայց դա մեզ չի խանգարի, որ ապրիլի սկզբից ունենանք երթուղիներ, որոնք կսպասարկեն մեր բնակությանը»,-ասաց նա:
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը հանձնարարեց մինչև հաջորդ գործակարգավարական նիստը հստակ ժամանակացույց ունենալ, թե որ ավտոբուսները որ ուղղություններով և ինչ ժամկետներում են մտնելու երթևեկություն:
«237 ավտոբուս ունենք հիմա կանգնած: Հաջորդ գործակարգավարական նիստին պետք է խնդրեմ, որ ամբողջական ծրագիրը ներկայացնենք: Այս շաբաթ ունենալու ենք մաքսազերծման հետ կապված բոլոր հարցերը լուծած, դա էլ մեզ չի խանգարելու»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր
2119 դիտում
14:55 16-03-2023
Հայաստան ներկված 237 ավտոբուսները երթուղի դուրս կգան 30 օրից. փոխքաղաքապետ Ավինյան
1775 դիտում
18:29 03-09-2016
Պետական մանկավարժական համալսարանի ֆիզիկայի և քիմիայի ֆակուլտետներում թափուր տեղեր կան
1904 դիտում
10:40 12-09-2014
Բուհական ընդունելության քննությունների արդյունքում հազարավոր տեղեր թափուր էին մնացել. ՀԺ
Այս բաժնից
484 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը
877 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
466 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը