211652_close_icon

Հայաստան ներկված 237 ավտոբուսները երթուղի դուրս կգան 30 օրից. փոխքաղաքապետ Ավինյան

views-count2167 դիտում article-date 14:55 16-03-2023
Կառավարության նիստի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ինչպես չինական արտադրության 150 Zhongtong, այնպես էլ եվրոպական արտադրության 87 MAN ավտոբուսներն արդեն ներկրվել են Հայաստան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», փոխքաղաքապետը նշեց, որ բոլոր ավտոբուսներն ապահովված են վարորդերով, որոնք սպասում են մաքսազերծման գործընթացի ավարտին՝ երթուղի դուրս գալու համար։

Փոխքաղաքապետը հիշեցրեց, որ նախապես խոստացել էին MAN ավտոբուսները երթուղի դուրս բերել մարտի 1-ից, սակայն ծրագրի ժամկետները երկարացվել են, ինչի համար ներողություն խնդրեց երևանցիներից։

«Ես ուզում եմ ներողություն խնդրել երևանցիներից, որովհետև ակնկալվում էր, որ մարտի 1-ից 237 նոր ավտոբուս՝ 87 MAN 12 մետրանոց և 150 Zhontong,  կկարողանան տեսնել Երևան քաղաքում։ Ցավոք սրտի, դա մեր մեղավորությունն է, մեր պատասխանատվությունն է, և ես դրա համար ներողություն եմ խնդրում։

Ինչ վերաբերում է այս ավտոբուսների շահագործմանը, մոտավորապես 30 օրից նոր ավտոբուսները գիծ կմտնեն։ Զուգահեռ մրցույթներ ենք անցկացնում, կա որոշակի գործընթաց»,- ասաց Ավինյանը։

Նմանատիպ նյութեր