1775 դիտում
18:29 03-09-2016
Պետական մանկավարժական համալսարանի ֆիզիկայի և քիմիայի ֆակուլտետներում թափուր տեղեր կան
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ֆիզիկայի և քիմիայի ֆակուլտետներում թափուր տեղեր կան: Սեպտեմբերի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է մանկավարժական համալսարանի պրոռեկտոր, ուսումնամեթոդական բաժնի ղեկավար Մհեր Մելիք-Բախշյանը:
«Ֆիզիկա մասնագիտությամբ այս տարի ընդամեը 9 ուսանող է ընդունվել, քիմիայի՝ 10 ուսանող»,- նշել է Մհեր Մելիք-Բախշյանը՝ շարունակելով, թե, որպես կանոն, առավել պահանջված է հատուկ ուսուցման մասնագիտացումը, որտեղ երբեք թափուր տեղեր չեն լինում:
«Դա լոգոպեդիան է, մտավոր հետամնացության մանկավարժությունը, խուլ ու համրերի մանկավարժությունը, ինչպես նաև հոգեբանությունը և պարարվեստի մանկավարժությունը»,- նշել է Մհեր Մելիք-Բախշյանը:
Նմանատիպ նյութեր
15007 դիտում
11:24 15-07-2017
ԵՊՀ իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում անվճար տեղեր են բացվել. «Հայկական ժամանակ»
1594 դիտում
13:51 27-03-2023
237 նոր ավտոբուսները վաղուց Երևանում են. դեռևս վարորդների թափուր տեղեր կան
Այս բաժնից
811 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
424 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
577 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ