Բուհական ընդունելության քննությունների արդյունքում հազարավոր տեղեր թափուր էին մնացել. ՀԺ
«ՀԺ»-ն գրում է.
«Բուհական ընդունելության քննությունների արդյունքում, ինչպես հայտնի է, հազարավոր տեղեր թափուր էին մնացել: Այդ առումով առաջատարը Հայաստանի պետական ճարտարագիտական (Պոլիտեխնիկ) և Հայաստանի ազգային ագրարային համալսարաններն են:
Պոլիտեխնիկում ընդհանուր առմամբ հատկացված 1365 վճարովի տեղերից թափուր է մնացել 805 տեղ` տարբեր մասնագիտությունների գծով: Ագրարային համալսարանում 1340 վճարովի տեղերից չի համալրվել 488-ը, որից 446-ը` միայն ագրոպարենային համակարգի տնտեսագիտական մասնագիտությունների դեպքում:
Ճարտարագիտական համալսարանի պրոռեկտոր Միքայել Հարությունյանը երեկ մեր զրույցում նշեց, որ չհամալրված տեղերի պատճառով առաջացած խնդիրները կարող են լինել, թերեւս, միայն ֆինանսական: Այդուհանդերձ, ըստ նրա, դասախոսները չեն կրճատվել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: