1033 դիտում
10:20 27-03-2023
ԳՐԵԿՈ-Ն դրական է գնահատել դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի ձեռքբերումները
Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (ԳՐԵԿՈ) իրականացրել է Հայաստանում դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման հերթական գնահատումը (Հայաստանը դեռևս 2015 թվականից անցնում է այս գնահատումը)։ Հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։
2019թ․-ից ի վեր ԳՐԵԿՈ-ի հանձնարարականների կատարման ցածր մակարդակի պատճառով Հայաստանի կատարողականը գնահատվում էր «համընդհանուր անբավարար» (18 ընդհանուր ներկայացված հանձնարարականներից 11-ը մնալով չկատարված)։
2022թ․ իրականացված լայնածավալ հակակոռուպցիոն և դատաիրավական ոլորտի բարեփոխումների, ինչպես նաև սույն թվականի մարտի 20-ից 24-ը Ստրասբուրգ քաղաքում կայացած ԳՐԵԿՈ-ի 93-րդ լիագումար նիստի ընթացքում Հայաստանի մշտական պատվիրակության լրացուցիչ քննարկումների արդյունքում թվով ևս երկու հանձնարարական՝ գնահատվել է կատարված։ Արդյունքում Հայաստանը վերջապես դուրս եկավ ԳՐԵԿՈ-ի գնահատման անհամապատասխանության գործընթացից՝ այլևս չհամարվելով «համընդհանուր անբավարար» կատարողական ունեցող երկիր:
ՀՀ արդարադատության նախարարությունը հետևողական է լինելու կոռուպցիայի դեմ պայքարի շարունակականության հարցում՝ հետամուտ լինելով ԳՐԵԿՈ-ի հանձնարարականների լիարժեք կատարումն ապահովելուն։
Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը ԵԽ անդամ պետությունների հակակոռուպցիոն ստանդարտների պահպանման մոնիթորինգի համար ստեղծված մարմին է, որը գործում է 1999 թվականից: Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է ԳՐԵԿՈ-ին 2004 թվականից ի վեր և պարբերաբար ենթարկվում է գնահատման՝ ԳՐԵԿՈ-ի հանձնարարականների կատարման համատեքստում։

Նմանատիպ նյութեր
964 դիտում
17:57 04-08-2023
Քննարկվել են կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի դեմ պայքարի օրակարգային հարցերը
Այս բաժնից
1213 դիտում
19:48 22-11-2024
Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման
727 դիտում
19:39 22-11-2024
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ
745 դիտում
19:26 22-11-2024
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին