211652_close_icon
views-count1654 դիտում article-date 17:58 26-03-2023

Գոռգոռոցներ, վիճաբանություն. միջադեպ Մարալիկի մշակույթի տանը․ ՏԻՄ ընտրությունները բավական լարված են ընթանում․ Aravot.am

Aravot.am-ի փոխանցմամբ՝ Անիում ՏԻՄ ընտրությունները բավական լարված են ընթանում։ Ընտրողների ամենաշատ քանակ` (1730 ընտրող) ունեցող թիվ 33/03 ընտրատեղամաս ոտք դնելուն պես ականատես եղանք մի միջադեպի. տարեց մի տղամարդ պնդում էր, որ քվեաթերթիկները կպած են եղել, դրոշմանիշը փակցնելիս նկատել են, որ այն իր նախընտրած թեկնածուի քվեաթերթիկի վրա չէ։ Նա պատռել էր դրոշմանիշը և պահանջում էր նոր քվեաթերթիկ։

«Տվեք նոր թերթիկ, նորից ընտրեմ իմ ընտրյալին ու գնամ»։ Հանձնաժողովում առարկում էին, որին ի պատասխան տարեց տղամարդը գոռում էր․ «Ինչի՞, երկիր եմ քանդել, թողեք, իմ ընտրյալին նորից ընտրեմ, գնամ»։ Նրան ընտրատեղամասից ոստիկանները դուրս հանեցին, սակայն քիչ անց ճշտումներ անելուց հետո ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Ամալյա Խաչատրյանը ոստիկաններին փոխանցեց, որ նրան պիտի հրավիրել ընտրատեղամաս` ընտրելու նոր հնարավորություն տալու համար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր